Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուզական մշակույթի չոր թվերը (տեսանյութ)

Հասարակություն
ruzanna

Հնարավո՞ր է մշակույթը, որպես ավելի հուզական ոլորտ, ներկայացնել չոր թվերի միջոցով։ Պարզվում է՝ հնարավոր է, և անգամ շատ արդյունավետ։ Առաջին հայացքից մշակույթ «չափելը» հեշտ գործ չէ,  սակայն այն չափազանց օգտակար նյութ կարող է լինել պետական կառավարիչների համար՝  գոնե ոլորտում տիրող վիճակը պատկերացնելու համար։ Փորձագետ Ռագնար Սիիլի խոսքով վիճակագրությունը հարցերի չի պատասխանում, այլ լրացուցիչ հարցեր է առաջադրում, և կարևոր է,  թե տվյալ երկիրը որքանով է պատրաստ հետագա ներդրումներ կատարել, և որքանով  է այս մեթոդաբանությունը նպատակային տվյալ երկրի համար։ Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ մշակված մշակույթի զարգացման ցուցիչների ազգային զեկույցի նախնական ներկայացումը։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ այսպիսի հետազոտություն առաջին անգամ է իրականացվում։ Գործընթացը մեկնարկել է 2016-թվականի մայիսին։ Ազգային գործընկեր ընտրվել է «Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ» ընկերությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ այսպիսի հետազոտություններ հիմնականում անցկացվում են տնտեսապես ոչ կայուն, դեռևս զարգացման ճանապարհը բռնած երկրներում։ Եվրամիության երկրներն արդեն  վաղուց  նման հետազոտությունների կարիք չունեն։