Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն փորձում է խափանել միջնորդների նախաձեռնությունները. Վլ. Կազիմիրով

Քաղաքականություն
kazikirov

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը արդեն ձգվում է ավելի քան 20 տարի և ավելին ու ավելին է պահանջում: Եթե ՀՀ-ն և Արցախը պատրաստակամություն են ցուցաբերում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահների առաջարկների ուղղությամբ, ապա պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ձգտում դրան, այլև փորձում է այս կամ այն կերպով խափանել միջնորդների նախաձեռնությունները, կամ այս կամ այն կերպ ձգձգել դրանց դիտարկումը, գրում է 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая Газета»-ում: Կազիմիրովն ընդգծում է, որ Բաքվի ղեկավարությունը կառուցողական վերաբերմունք չի դրսևորում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնություններին: Փաստացիորեն արգելափակված են առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու, միջադեպերի հետաքննության և դրա մեխանիզմի, վստահությանն ուղղված քայլերի իրականացման մասին առաջարկները, ինչպես նաև այլ առաջարկներ, որոնք կարող էին նպաստել շփման գծի երկայնքով իրավիճակի կարգավորմանը և բանակցային գործընթացի շարունակությանը: «Ընդ որում՝ դրա համար բազմիցս ընտրվում է կեղծավոր մարտավարություն կեղծ տպավորություն ստեղծելու համար՝ իբր Բաքուն պատրաստ է դրական վերաբերել համանախագահների նախաձեռնություններին, կամ դեռ ուսումնասիրում է դրանք՝ ավելի ուշ դրանցից հրաժարվելու և դրանց անընդունելիության մասին խոսելու համար: Այդ հնարքները նպատակ ունեն նախևառաջ թաքցնել իրենց բացասականությունը»,- գրում է հեղինակը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում