Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ուսումնասիրությունը բացահայտում է մամոգրաֆիկ հետազոտության թերությունները. տեսանյութ

Հասարակություն
ma

Ամերիկայի ձայն Դանիական նոր ուսումնասիրությունը, շարունակելով երկար տարիներ տևով բանավեճը մամոգրաֆիկ հաճախակի հետազոտության անհրաժեշտության մասին, անդրադառձել է մամոգրաֆիկ սարքի միջոցով կանանց մոտ քաղցկեղի բացահայտման հետ կապված հարցերին: Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված նյութը մատնանշում է հետազոտության արդյունքում ի հայտ եկած խնդիրները, հատկապես ուռուցքի վաղ շրջանում: Դանիական նոր ուսումնասիրությունը բացահայտում է, որ մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում։ Նոր ուսումնասիրության տվյալներով երեք կանանցից մեկը, ով կրծքի քաղցկեղի ախտորոշում է ստանում մամոգրաֆիկ սարքի միջոցով, ստանում է ոչ անհրաժեշտ բուժում: Հրապարակումը նվիրված է մամոգրաֆիկ սարքի միջոցով ախտորոշման խնդիրներին: Դանիական այս հետազոտությունը տեղեկացնում է, որ դրա արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում, քանի որ այդ պահին եղած ուռուցքը աճում է չափազանց դանդաղ և վնաս չի հասցնում օրգանիզմին: Այն նաև նշում է, որ սովորական մամոգրաֆիկ հետազոտությունը չի հայտնաբերում ավելի ծանր դեպքեր: Մամոգրաֆիկ հետազոտության կողմնակիցները գտնում են, որ այն օգնում է հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում և կարող է փրկել կնոջ կյանքը, իսկ հաճախակի հետազոտության ընդդիմադիրները գտնում են, որ ոչ անհրաժեշտ հետազոտության արդյունքում ստացվող ճառագայթումը կարող է վնասել կնոջն ու նոր քաղցկեղ առաջացնել: Տեսանյութը՝ այստեղ