Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 ազատազրկված կանայք վարսահարդարի վկայական ստացան

Հասարակություն
28.09.2016-abovyan-9

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցների վկայականների շնորհման արարողությունը: Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած 11 ազատազրկված կանայք ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները: Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աջակցությամբ: unnamed-41   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին