Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին. Sputnik Արմենիա

Կարևոր լուրեր
emmigration

«Sputnik կարծիք» հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Իտալիայի,Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը բացասականվերաբերմունք ունեն միգրացիոն հոսքերի վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալSputnik Արմենիան զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտականհանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանի և Վահե Էնֆիաջյանի հետ։ ՄԱԿ–ի տվյալներով` հունվարի 1-ից սկսածՄիջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 386 հազար 495 միգրանտ։ Նրանց հիմնական մասին ընդունել են Հունաստանն ու Իտալիան։ Ի դեպ, Իտալիայում բնակչության 79տոկոսը կարծում է, որ իրենց երկրում միգրացիոն իրավիճակը վատացել է։ Այսինքն`եվրոպացիներն անհանդուրժողականություն են դրսևորում միգրանտների հանդեպ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն անհանդուրժողականության ալիքը տրամաբանական է համարում. «Եվրոպայում դրական կվերաբերվեին միգրացիոն գործընթացներին, եթե այնտեղ գնայինապահով երկրների մարդիկ, որոնք կիսում են եվրոպական արժեքների ընկալումը։ Իսկ եթեմարդիկ գալիս են ու իրենց պարտադրանքներն առաջ տանում, այլ իրավիճակ է ստեղծվում, օրինակ` ասում են, որ պետք է փոխվի դպրոցական մենյուն, իրենց թելադրած պայմաններն ապահովվեն: Ինչքան ահաբեկչական գործողությունները շատ լինեն, ընդդիմանալու ցանկությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյաննէլ կարծում է, որ խնդիրը տարիների ընթացքում միայն աճում է, որը հաստատում են միջազգային վերլուծությունների արդյունքները։ «Որոշ չափով հասկանալի է տեղաբնակների այն մտահոգությունները, որոնք առաջանում են միգրացիոն ներհոսքերի պատճառով, բայց նաև հարցն ունի հումանիստական ևքաղաքակիրթ աշխարհի կանոններին հարիր մոտեցում, որն, իհարկե, հնարավոր չէանտեսել»,- ասաց Էնֆիաջյանը։ Նրա խոսքով` հայերի համար այդ խնդիրը նույնպես արդիական է, քանի որ սիրիականպատերազմից հետո սիրիահայ ներգաղթյալների թիվը մեծ էր։ «Մենք պարտավոր ենք ինչպես պետական, այնպես էլ հասարակականտրամադրությունների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի Հայաստանվերադարձած մեր հայրենակիցների համար ստեղծվեն ապրելու և աշխատելու բարեկեցիկև արժանի պայմաններ»,-ասաց նա։ Վահե Էնֆիաջյանն ավելացրեց` մարդասիրությունը դասվում է մարդկային ամենավեհարժեքների շարքը։ Նշենք, որ Sputnik.Կարծիք հարցման տվյալով` Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայիբնակիչների մեծամասնությունը (համապատասխանաբար 79%, 67% և 53%) կարծում է, որվերջին տարում իրենց երկրներում միգրանտների հետ կապված իրավիճակը վատացել է։Գերմանիայում և Իսպանիայում դժգոհների թիվը կազմել է 45%, իսկ Լեհաստանում` 35%։ Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգայիննախագծի մի մասնիկն է կազմում։ Sputnik-ը (sputniknews.com) լրատվականգործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվականներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր,անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալականկայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն,իսպաներեն և չինարեն: