Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները սկսել են սիրել SprayArt-ը. նկարներ՝ առանց վրձին (տեսանյութ)

Հասարակություն
3-13

Մեկ նկարը նկարում ենք ամենաշատը 7 րոպեում, իսկ ամենաքիչը՝ 2 րոպեում. ասում է 18-ամյա նկարիչ Ահարոն Խաչատրյանը: Առանց վրձին օգտագործելու, թղթի վրա  շարվում  են մոլորակներն ու աստղերը։  Ահարոն Խաչատրյանը սփրեյ-ներկերով ստեղծում է աշխատանքներ, որոնք այնքան էլ տարածված չեն Հայաստանում։ Փանոս Թերլեմեզյանի անվան  գեղարվեստական քոլեջի 18-ամյա սանը արվեստանոց չունի։  Այս տարածքում ժամանակավորապես է հաստատվել՝ մինչեւ ձմռան ավարտը։  Ամռանը նրա արվեստանոցը դառնում է Հյուսիսային պողոտան, որտեղ սկզբում ոստիկաններն այնքան էլ ջերմ չեն ընդունել. «Ոստիկանները չէին թողնում նկարեինք, հետո սկսեցին սիրել մեր արվեստը»։ Ահարոնը սփրեյով ստեղծում է ոչ միայն բնապատկերներ, այլեւ դիմանկարներ։ Այսկերպ նկարել Ահարոնը  սովորել է ընկերոջից։  Սփրեյ-արտով հետաքրքրվողներ շատ կան, նույնիսկ  իրենց են դիմում սովորեցնելու խնդրանքով. «Դեռ չենք սովորեցնում, ժամանակը չի, մենք մի փոքր կզարգացնենք, հետո ամառվանից նոր կսկենք դասընթացներ անցկացնել»: Կա նաեւ նկարների  պահանջարկ։Ահարոնը  նկարները  վաճառում է 3000-5000 դրամով, որով էլ գնում է անհրաժեշտ նյութերը։ Ավելին՝ տեսանյութով