Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ինչու սիրիահայերը չեն հաստատվում մարզերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki

«Կիրակի» հաղորդաշարի այս շաբաթվա թեման սիրիահայերի խնդիրներն են։ Սիրիական հակամարտության հետևանքով մինչ այս պահը Սիրիայից Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 25 հազար մարդ, որոնցից հայրենիքում մնացել է շուրջ 20հազարը։ Սիրիահայերին օգնելուն լծվել են ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, անհատներ՝ Հայաստանից և Սփյուռքից։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Սիրիայում դեռևս մնացել է 2 տասնյակ հազարից ավելի սիրիահայ։ Այսօր էլ դեպի Հայաստան հոսքը շարունակվում է։ Գլխավոր խնդիրներից են մնում սիրիահայերի զբաղվածության և բնակարանային հարցերը։ Ինչ է կարողացել անել այս 4 տարիների ընթացքում հայրենիքը սիրիահայերի համար,ինչպես են նրանք ինտեգրվում, որոնք են մնում առաջնային խնդիրները և ինչ լուծումներ կարելի է գտնել։ Այս ամենի մասին՝ տեսանյութով Հաղսորդման հյուրերն են Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Հայաստանում սիրիական համայնք» ՀԿ փոխնախագահ  Խաչիկ Ջոզիկյանը։ Հաղորդման համար ռեպորտաժներ են պատրաստել «Քյավառ» և «Լոռի» ՀԸ մեր գործընկերները։