Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 ամբաստանյալների մեղադրանքներ են առաջադրվել ակնհայտ սուտ մատնության համար

Պաշտոնական
unnamed413

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միշարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ակնհայտ սուտ մատնություն կատարելուհամար մեղադրանքներ են առաջադրվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանումգողության վերաբերյալ քննվող քրեական գործով  3 ամբաստանյալների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզայինքննչական վարչության վարույթում գողության դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործինախաքննությունն իրականացրած քննիչները հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Ա. Հ.-ի և դատավարության մյուս մասնակիցների միջև առերես հարցաքննություններ են անցկացրել, որոնց մասնակցել են հանրայինպաշտպանը և թարգմանիչը: Մինչդեռ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն դեպքիվերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալներ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Ա. Հ.-ն, ինչպեսնաև Ա. Ս.-ն և Ա. Բ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեականպատասխանատվության մասին և գիտակցելով, որ իրենց կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է,նույնաբովանդակ հաղորդում են ներկայացրել, թե, իբր, առերես հարցաքննություններին թարգմանիչ չի մասնակցել,իսկ հետագայում  քննիչները արձանագրությունների մեջ մտցրել են կեղծ տեղեկություններ թարգմանչիմասնակցության վերաբերյալ,  իսկ վերջինս ու հանրային պաշտպանը, իրենց ստորագրություններով հաստատելովարձանագրությունները, օժանդակել են քննիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն: Այս կերպ 3 ամբաստանյալները հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեիԳեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներին, թարգմանիչին և պաշտպանին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել հիշյալվարչության քննիչների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքիբացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում,հարուցված քրեական գործով 3 ամբաստանյալների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդհոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն