Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուղդուսյանն օգնում է երեխաներին՝ ֆինանսավորում չունենալով

Հասարակություն
1-8

ՄԱԿ-ի մանկական հիմադրամի և Արդարադատության նախարարության կողմից  իրականացվող  «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Մարիոթ հյուրանոցի «Մասիս» սրահում կկայանա նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված հաշվետու ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ժամանակ կցուցադրվի կենտրոնի սաների աշխատանքները. գեղանկար, խեցեգործություն, քանդակագործություն, կարպետագործություն: Այս տարվա ցուցահանդեսը կրում է «Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» խորագիրը: 4 Միջոցառման օրը   խորհրդանշական  է. դեկտեմբրի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Միջոցառումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության  համատեքստում յուրաքանչյուր երեխայի իրավունքների  պաշտպանությանն և հնարավորությունների ապահովմանը: 2 Կենտրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից մեզ համար առաջնային է եղել սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող և այլ՝ խոցելի խմբի երեխաների ու երիտասարդների ինտեգրումը սոցիալ-մշակութային կյանքին: 2016 թվականին կենտրոնն իր հարկի տակ ընդունել է ավելի քան 400 երեխաների՝ մասնակցելու բաց դասերի,  կենտրոնն ինքնադրսևորման, ստեղծագործելու, կրթվելու ու մասնագիտական կողմնորշման և փորձ ձեռք բերելու, իրենց նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն է տվել թվով 150 երիտասարդների, անցկացրել ենք ֆիլմի դիտումներ, գրքի ընթերցումներ,  դասախոսություններ, շնորհանդեսներ նրանց համար ու նրանց մասնակցությամբ: Ունեցել ենք մեկ հաշվետու համերգ՝ Նաիրյան վոկալ անսամբլի մասնակցությամբ Կոմիտասի անվան երաժշտության տանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:    6 Հիմնել ենք արվեստի պատմության գրադարան, որի մուտքն ազատ է: Կենտրոնն ունի նկարչության, կավագործության, խեցեգործության, քանդակագործության ու վոկալի խմբեր, որտեղ ընդհանուր թվով հաճախում են 37 սան՝ շաբաթական 3 օր հաճախականությամբ:  Կենտրոնի թիրախ խումբը սոցիալապես անապահով ընտանիքների,  հաշմանամություն ունեցող, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց   երեխաներն են և խոցելի խմբի երիտասարդները: Մեր թիրախ խմբին անհրաժեշտ ներկանյութերը ձեռք ենք բերում  վճարունակ ծնողների շնորհիվ՝ ձեռք բերելով ներկեր թե՛ իրենց, թե ոչ վճարունակ երեխաների համար: Ներկեր է տրամադրում  նաև Արդարադատության նախարարությունը: 7             Մենք ողջունում ենք ներառական կրթությունը, միաժամանակ սոցիալական ինտեգրման հարցը համարում ենք կարևորագույն գործառույթ, թե երեխաների, թե երիտասարդների համար:  2016 թվականին կենտրոնն իրականացրել է 3 կարևոր ծրագիր. ձևավորվել և կայացել է Նաիրան վոկալ անսամբլը,  իրականացրել ենք 6 ամսյա կերպարվեստի դասեր՝ լրագրողների հետ, և մեկնարկել ենք նաև «ՀՆԱՐ-երեխաների համար ու երեխաների ձեռքերով» կավագործ իրերի պատրաստման ու սպառման գործընթացը, որի ողջ հասույթն ուղղվելու է նախաձեռության մասնակից երեխաներին, ծրագրի շարունակականությանը, կօգնի հոգալ մեր կենտրոն հաճախող  անապահով ընտանիքների երեխաների ճանապարհածախսն ու նպաստելու է խոցելի խմբի պատանիների սոցիալական ինտեգրմանը:   Կենտրոնը չունի ֆինանսավորում և  մնացած բոլոր ծախսերը (տարածքի վարձակալություն, կոմունալ վճարումներ և այլն) մենք հոգում ենք անձնական նվիրատվությունների ու մեծահասակների հետ անցկացվող վարպետության դասերի շնորհիվ: 3 Դեկտեմբերի 10-ի միջոցառումը մեզ համար կրում է նաև հանրային հաշվետվության բնույթ՝ հաշվի առնելով, որ  հարյուրավոր քաղաքացիների ներդրումը կենտրոնի կայացման ու զարգացման գործում անգնահատելի է: 5 Մուղդուսյան արվեստի կենտրոն