Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակը մարզն արդեն պետական համալսարան ունի (տեսանյութ)

Հասարակություն
shirak

Շիրակի մարզում պետական համալսարան ունենալն այլևս իրողություն է: 2016 թ. սեպտեմբերի 22-ին կառավարության որոշմամբ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը «Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի է վերակազմավորել: Իրավաբանական գրանցումը ստացել է 2016 թ. դեկտեմբերին: Համալսարանում հեռահար ուսուցում իրականացնելու համար կբացվի 3 լաբորատորիա, որոնցից մեկը կլինի 150-170 նստատեղով և կունենան անհրաժեշտ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թարգմանչական խցեր: Համալսարանն ունենալու է նաև սեփական հյուրատուն 5 առանձին համարներով, որտեղ կկարողանան մնալ դրսից եկած մասնագետները: Համալսարանը շարունակելու է մրցունակ կադրեր պատրաստել տարածաշրջանի ու Ջավախքի համար: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում