Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքի հայ երիտասարդները ձուլման վտանգի առաջ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
HBYM

Միջին Արեւելքի հայկական գաղթօջախներում հայերի թիվը վերջին 30 տարիներին զգալի նվազել է։ Հայկական բարեգործական միության հիմնադրման 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում միության նախագահ  Պերճ Սեդրակյանը նշեց, որ այդ գաղթօջախներում  80 տոկոսը կամ հեռացել  է հայերենից, կամ  ցրվել։ «Նոր սերունդը հեռանում է իր ինքնությունից, հայությունից։ Սա լուրջ մտահոգություն է։ Նոր արտագաղթողները գոնե 1-2 սերունդ հայ են մնում, մինչդեռ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում բնակվող հնաբնակները կորցնում են ինքնությունը»,-ասաց Պ. Սեդրակյանը։ Մինչդեռ, նրա դիտարկմամբ, եթե սփյուռքը շատ տկարանա, կկորցնի իր կարեւորությունը՝  հայրենիքի թիկունքին կանգնելու համար։ «Եթե եկող 5-10 տարիներուն ճիգը չընենք, գոնե անոնց մեկ մասը հրապուրենք դեպի իրենց ինքնությունը, ապա անոնք կձուլվին։ Հիմնական մեր մտահոգությունը առաջիկա 10 տարվա մեջ՝ ստեղծել այնպիսի հրապուրելիքներ, որ անոնք մոտենան իրենց ինքնությանը«,- նրա դիտարկմամբ, ամենակարևոր խարիսխը զորավոր հայրենիք ունենալն է։ «Մեր կարեւոր մտահոգությունն այն է, որ Հայաստանի տնտեսական վիճակը զորացնենք։ Իհարկե խնդիրը միայն տնտեսական վիճակով չէ, սակայն պետք է հզոր հայրենիք ունենաք, որ հպարտություն ներշնչի եկող սերունդներին։ Մեր գործունեությունը առաջիկա տարիներին պետք է ուղղված լինի դեպի հայրենիք»,-ասաց ՀԲԸՄ նախագահը։