Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թյուր կարծիք ունեի, թե բեմի բոլոր վարպետություններին տիրապետում եմ»

Քաղաքականություն
6ee6833a439f92158eb8a9e9aa903914

ԱԺ քառօրյայում շարունակվում է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումը։ Երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ելույթն աչքի ընկավ գեղարվեստական պաթոսով. «Ինձ համար անհասկանալի է ու մի քիչ էլ ցավոտ, որ այս նախագիծն այդպես քննարկվում է: Վերջին ութ ամիսները փորձություն  կարծես թե լինեին մեր բանակին սատար կանգնելու իմաստով՝ աղմուկ հանողը հանում է, ծառայողն էլ բանում է: Ի դեպ, սոցիալապես անապահովներն ավելի պատրաստակամ են, քան մյուսները: Ես չգիտեմ ավելի կարեւոր բան, քան զինվորի կողքին լինելն է: Ո՞ւմ է ձեռնտու, որ այս նախագիծը տապալվի... Միշտ առիթը բաց չենք թողնում՝ խոսելու զինվորների խնդիրների մասին: Թյուր կարծիք ունեի, թե բեմի բոլոր վարպետություններին տիրապետում եմ»: Այս խոսքերից հետո տիկին Պետրոսյանը հիշեց Ստանիսլավսկուն ու նրա վիրտուոզությունը: