Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ճարտարապետների համար Հայաստանում շատ դժվար է. պարսկահայ (տեսանյութ)

Հասարակություն
narbe

Երիտասարդ պարսկահայ ճարտարապետ Նարբեն «Երեւանյան Ճարտարապետական Բիենալե»-ում ներկայացնում է ընկերների հետ համատեղ ստեղծած նախագիծը՝ հատուկ Շանհայի համար: Չինաստանում այս նախագծով մասնակցել են մրցույթի ու զբաղեցրել 5-րդ տեղը: Այսօրվա բիենալեում մրցանակ ստացան լավագույն հասարակական շինություն անվանակարգում: Նարբեն Հայաստան է եկել 8 տարի առաջ՝ ուսուցումը եվրոպայում շարունակելու մտադրությամբ, բայց ընդունվելով երեւանի պետական ճարտարագիտական համալսարան՝ մտափոխվել է ու հաստատվել Երեւանում: Այս տարվա Մրցույթ- ցուցահանդեսին մասնակցում է 75 հայ հեղինակ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանց մեծ մասը երիտասարդներ են: Ճարտարապետների միության նախագահին  այս փաստն ուրախացնում է: Երիտասարդ ճարտարապետեները մեր երկրում, սակայն,  հանդիպում են նաեւ դժվարությունների: «Նոր ճարտարապետների համար շատ դժվար է, որովհետեւ մենք ունենք ճարտարապետ- պատվիրատու ոչ լավ հարաբերություն, մենք պետք է այդ կուլտուրան զարգացնենք, որ նոր ճարտարապետները, նոր մտքերը կարողանանան բարձրաձայնել»,- ասում է Նարբեն Մանրամասները՝ տեսանյութում