Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չվախենաք ոչնչից, ցանկացած խնդիր լուծելի է»

Հասարակություն
karen-erit

Ուղերձ՝ երիտասարդների օրվա առթիվ Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է։ Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր փուլն է։ Այս շրջանում են հիմնականում կուտակվում գիտելիքներ, փորձ, ստեղծվում կապեր, ձեռք բերվում ընկերներ։ Երիտասարդ տարիքում է դրվում այն ամենի հիմքը, որի վրա հետագայում կառուցվելու է մեր ապագան։ Սիրելի′ երիտասարդներ, արդյունավետ օգտագործեք այդ ժամանակը. նպատակային ծախսած ամեն մի վայրկյանը հետագայում բազմապատիկ վերադառնալու է։ Սիրելի′ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Եղեք առողջ, համարձակ ու չվախենաք ոչնչից։ Ցանկացած խնդիր լուծելի է, ցանկացած նպատակի կարելի է հասնել, եթե կա հավատ, ուժ ու համախոհների թիմ։   Կարեն Ավագյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող