Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերնետի հայրերից մեկը՝ պոլիտեխնիկի պատվավոր դոկտոր

Կարևոր լուրեր Հասարակություն
puzen

Հայաստանին Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտն այսօր հյուրընկալել էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016 թ-ի մրցանակակիր Լուի Պուզենին։  Հանդիպման ընթացքում պոլիտեխնիկի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Շնորհակալություն հայտնելով պատվավոր դոկտորի կոչման համար՝ Լուի Պուզենը, որին անվանում են ինտերնետի հայրերից մեկը,  նշեց, որ իր համար մեծ պատիվ է իր համար նման գիտական, հետազոտական հաստատության կողմից պատվավոր դոկտորի կոչում ստանալը, հատկապես որ Հայաստանը այն երկրներից է, որ բավական առաջ է գնում ինտերնետային եւ առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ «Ինտերնետը նման է մարդու նյարդային համակարգին, որը մարդու բոլոր օրգանները կապում է իրար։ Ինտերնետը ընդամենը անվանում է, որով  հիսուն տարի առաջ մտածեցինք անվանել այն, ինչ ստեղծեցինք։ Հնարավոր է, որ ապագայում այն այլ անուն ունենա, սակայն կարեւոր է, որ  ապագայում այն դառնա յուրաքանչյուրի սեփականությունը եւ յուրաքանչյուրը կարողանա օգտագործել այն»,-ասաց Լուի Պուզենը: Նա նաեւ հույս հայտնեց, որ սա լավ նախադեպ կլինի նաեւ հետագայում Հայաստանի ու Ֆրանսիայի այս ոլորտի մասնագետների համագործակցության համար. «Հուսամ՝ այդ համագործակցությունը հնարավորություն կտա ստեղծել մի բան, որն օգտակար կլինի ողջ բնակչության համար, այլ ոչ թե միայն բիզնեսի»,-ընդգծեց նա: