Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործի նյութերը պաշտպանին տրամադրելու համար  գումար են պահանջել

Քաղաքականություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

Պաշտպան Արա Ղարագյոզյանն ահազանգում է՝  քրեական գործի նյութերն իրեն տրամադրելու համար 7000 դրամ գումար են պահանջել: Պաշտպանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի աշխատակազմից պահանջել է հուլիսյան դեպքերից հետո կալանավորված Միայնակ Գայլի եղբոր՝ Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործի հատորները:  Գործի նյութերին ծանոթանալու հիմքով էլ նախորդ դատական նիստը հետաձգվել էր: «Ասել եմ՝ որտե՞ղ է գրված, որ պաշտպանը քրեական գործի նյութերի համար պետք է վճարի,  նա անվճար է ստանում, ասացին՝ հանրային պաշտպաններին իրավունք ունենք տալու, իսկ ձեզ՝ վճարովի:  Այսօր էլ նիստերի  քարտուղարն էր զանգահարել, ասում էր եկեք, կտանք ձեզ պատճենահանեք, իսկ որտեղ է գրված, որ պաշտպանը պետք է գա կանի եւ գործի նյութերը պատճենահանի»,- ասում է պաշտպանը:  Նա հավելում է, որ սա կոպտորեն արդար դատաքննության խախտում է: Աշխատակազմից պատճառաբանել են, որ պաշտպանը նման իրավունք չունի, մեղադրյալի իրավունքն է. «Իսկ այդ քրեական գործի նյութերը ես ո՞ւմ համար եմ վերցնում, իմ անձնական օգտագործմա՞ն»: Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դատական դեպարտամենտից պատասխան պահանջել եւ չի բացառում, որ առաջիկայում դիմի Արդարադատության խորհուրդ եւ Արդարադատության նախարարին: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ մյուս կողմի մեկնաբանությունը: