Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանն այբբենարանի հանդեսից զարմացել է (տեսանյութ)

Քաղաքականություն
6ee6833a439f92158eb8a9e9aa903914

ԱԺ-ում այսօր քննարկվում է 2017թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ռեկտորների մասին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Ռեկտորներն այսօր երրորդ-չորրորդ սրոկ են պաշտոնավարում, սա բերում է լճացման, ուզուրպացիայի: Նաեւ ուզում եմ խոսել ասպիրանտուրաների մասին, որտեղ սովորում են հիմնականում տղաներ, որոնք խուսափում են բանակից»: ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը նախարարին հարց ուղղեց ազգային գաղափարախոսության վերաբերյալ. «Սա տեսակի պահպանության կարեւորագույն գործոնն է: Արդյոք այս գաղափարախոսությունը պահպանվում է ամերիկյան, եվրոպական դպրոցներում, քանի որ ունեմ կոնկրետ օրինակ: Նաեւ ուզում եմ խոսել սահմանամերձ համայնքների, հատկապես՝ Տավուշ ու ԼՂՀ  դպրոցներում առկա խնդիրների մասին. այստեղ առաջին դասարանից հետո ուսուցում չկա, չկան ուսուցիչներ»: Նախարար Մկրտչյանը չժխտեց, որ սահմանային շրջաններում կա խնդիր, որը լուծման ենթակա է. «Սահմանային շրջանների դպրոցներում ուսուցիչ պատրաստելու ծրագիրը կա եւ նրանց վերապատրաստումը կլինի Երեւանում՝ նախարարության հաշվին: Փրկության տասնամյա ծրագիր ենք ներկայացրել, այնտեղ կա ազգային գաղափարախոսության բաժին: Մեր կրթական համակարգի նպատակն է հայ տեսակի շարունակականության պահպանումը»: Շուշան Պետրոսյանը շարունակեց՝ ասելով. «Այդ եվրոպական դպրոցում եւս պետք է այբբենարանը պարտադիր լինի: Սովորաբար դպրոցներում այբբենարանն ավարտելուց հետո կազմակերպում են հանդեսներ, այդ դպրոցում մի հանդեսի ներկա եղա, որը որեւէ աղերս չուներ ոչ այբբենարանի, ոչ մեր ազգային գաղափարախոսության հետ»: Լեւոն Մկրտչյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը: Բացի այդ, նախարարը նշեց, որ եթե խորհրդարանական լսումներ լինեն, լավ կլիներ, քանի որ բոլոր հարցերը շատ տարողունակ են: