Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես գնալ ապրել Ֆրանսիայում

Քաղաքականություն
cb8e96826f27f402b3c223014e10a7a8

Հրապարակվել է տեղեկատվական ուղեցույց (միայն ֆրանսերենով) Ֆրանսիայում բնակություն հաստատելու գործընթացի վերաբերյալ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանությունը՛

Բացի Ֆրանսիայի Հանրապետության արժեքների մասին հիմնական տեղեկություններից, այս ուղեցույցը արժեքավոր փաստաթուղթ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լավագույն կերպով կազմակերպել իրենց բնակությունը Ֆրանսիայում :

  Փաստաթղթում հստակ նկարագրվում է, թե ինչ պետք է անել վիզա ստանալու, ինչպես նաև Ֆրանսիա հասնելուն պես գրանցվելու համար և մատչելի կերպով բացատրվում է, թե ինչ պետք է անել Ֆրանսիայում տեղավորվելու համար, մասնավորապես խորհուրդներ բնակավայր, աշխատանք գտնելու, երեխաներին և ընտանիքի անդամներին տանելու և ադմինիստրատիվ ձևականությունների համար :

Ըստ դեսպանատան կայքի՝ սա կարևոր փաստաթուղթ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են գալ ապրել Ֆրանսիայում :