Ինչպես գնալ ապրել Ֆրանսիայում
Հրապարակվել է տեղեկատվական ուղեցույց (միայն ֆրանսերենով) Ֆրանսիայում բնակություն հաստատելու գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՛
Բացի Ֆրանսիայի Հանրապետության արժեքների մասին հիմնական տեղեկություններից, այս ուղեցույցը արժեքավոր փաստաթուղթ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լավագույն կերպով կազմակերպել իրենց բնակությունը Ֆրանսիայում :
Փաստաթղթում հստակ նկարագրվում է, թե ինչ պետք է անել վիզա ստանալու, ինչպես նաև Ֆրանսիա հասնելուն պես գրանցվելու համար և մատչելի կերպով բացատրվում է, թե ինչ պետք է անել Ֆրանսիայում տեղավորվելու համար, մասնավորապես խորհուրդներ բնակավայր, աշխատանք գտնելու, երեխաներին և ընտանիքի անդամներին տանելու և ադմինիստրատիվ ձևականությունների համար :
Ըստ դեսպանատան կայքի՝ սա կարևոր փաստաթուղթ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են գալ ապրել Ֆրանսիայում :