Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող

Պաշտոնական
zinvor

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ  կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 30.10.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը: Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ.Խալխալյանը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ.Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին