Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն՝ զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրամադրման կարգում

Հասարակություն
zinvor9

ՀՀ կառավարության 27.10.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն` զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված  միանվագ դրամական օգնությունը կտրվի անկախ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից: Գործող կարգով՝ զինծառայողի ծնողի մահվան դեպքում դրամական օգնությունը տրվում է, եթե ծնողները զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ՝ իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքներիանդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ  հոդվածովսահմանվում է՝ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելիտարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալությանհամար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվողծնողները:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին