Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության ցանկություն չի հայտնել». Վոլինկին

Քաղաքականություն
EATM

«ԵԱՏՄ-ն բավական գրավիչ միություն է շատ երկրների համար, եւ բազմաթիվ երկրներ հայտեր են ներկայացրել այդ միության հետ համագործակցելու համար»,- ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Ադրբեջանը նման ցանակություն չի հայտնել։ «Բացի այդ, ԵԱՏՄ-ում բոլոր համաձայնությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,-ասաց դեսպանը։ Նա տեղեկացրեց՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի եւ Սերբիայի հետ, մշակվում են նաեւ նման համաձայնագրեր Իրանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Հարավային Կորեայի, Կամբոջայի եւ Սինգապուրի հետ։