Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3-րդ սնդուկը բացելու համար սպասում են Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին (տեսանյութ)

Հասարակություն
arqa-voskor

Պատմական Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:  Հնագետ Հակոբ Սիմոնյանը  համոզված է, որ դա Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝  մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու  սալահատակի տակ: «Խորանի առջեւ բացվեցին երեք քարե սնդուկներ, որոնք կնքված էին:  Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը:  Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին, մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հնագետ Հակոբ Սիմոնյանը: Ի դեպ, եթե ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ կարվի: 3-րդ սնդուկը դեռ չի բացվել: Հնագետները այն ցանկանում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների ներկայությամբ: «Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ժամանակ գտնեն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը: Ըստ նախնական ծրագրի՝դեռ մեկ տարի էլ կա, որ պեղումներն ավարտվեն: Պեղումներ անցկացնելու գաղափարը ԱԺ-ում բարձրացրել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով՝ պեղումները իրականացվում են ամբողջությամբ պետական միջոցներով եւ այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է: «Այն պետք է պահպանվի եւ հանձնվի հետագա սերունդներին»,- եզրափակեց Արագած Ախոյանը: Իսկ Աղձքում  այս օրերին այցելուների թիվը գերազանցում է 500-ը: