Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստ դատարանից. ոստիկանները թերացել են

Պաշտոնական
HQC

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատությաննախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատականնիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից և շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին և դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է: ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեականգործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն