Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զբոսաշրջիկներին հայկական խոհանոցի շատ քիչ մասն է ներկայացվում» (տեսանյութ)

Հասարակություն
lavash

Հոկտեմբերի 20-ը խոհարարի միջազգային օրն է: Խոհարար Սեդրակ Մամուլյանը դժգոհում է, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հայկական խոհանոցի շատ քիչ ճաշատեսակներն են ներկայացվում։ «Մեր խոհանոցը աշխարհի ամենահին և ամենահզոր խոհանոցներից մեկն է, ընդհանրապես տարածաշրջանի ազգային խոհանոցների հիմքը հայկական խոհանոցն է»,- նշում է Մամուլյանը։ 2007 թվականից նախագահելով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը՝ Մամուլյանն իր մասնագիտական գործունեության առանցքում դրել է հայկական ազգային խոհանոցի ուսումնասիրման ու վերականգման աշխատանքները։ «Սկսելով այդ ուսումնասիրության հենց մի փոքր մասից՝ հասկացանք, որ այդտեղ մի ահռելի անդաստան կա, և, ցավոք սրտի, չուսումնասիրված: Մեր խոհանոցը աշխարհի ամենահին և ամենահզոր խոհանոցներից մեկն է, ընդհանրապես տարածաշրջանի ազգային խոհանոցների հիմքը հայկական խոհանոցն է»,- ասում է խոհարարը։ Մանրամասները՝ տեսանյութում