Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանն ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի վրա»

Քաղաքականություն
ara-papyan

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությանը հայկական կողմը չէր կարող համարժեք պատասխան տալ, քանի որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը ներկայիս իշխանությունն է։ «Բնականաբար, պատասխանը չէր կարող համարժեք լինել, որովհետև այն մարդիկ, որոնք խնդրի պատճառն են, չեն կարող լինել այդ խնդիրը լուծողներ։ Գաղտնիք չէ, որ այս իշխանություններն են և Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել, և ԵՏՄ մտնելու համաձայնագիրը»,-ասաց Պապյանը Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ուժեղացրել է իր ազդեցությունը Հայաստանի վրա, և 90-ականների սկզբին Ռուսաստանի ազդեցությունն ավելի քիչ էր, քան հիմա։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանը իր խոսքի կշիռը կորցնում է Ռուսաստանի մոտ։ «Երբ մտանք ԵՏՄ, մենք արեցինք քաղաքական խարակիրի, մենք այլևս որպես քաղաքական գործոն, դադարեցինք Ռուսաստանի համար գոյություն ունենալ։ Հիմա մենք ամեն ինչ արել ենք ռուսների համար, որ իրենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավեն»,- նշեց Արա Պապյանը։ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը հավելեց, որ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ ինքը չի կարող ունենալ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։