Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» խզեց պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ

Սպորտ
ararat

«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը։ Այլևս «Արարատ» թիմի ֆուտբոլիստներ չեն կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմաիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն: Իսմաիլ Բրուն «Արարատի» կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն մեկ խաղի է մասնակցել, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում: