Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Բնակարանները պատրաստ են տրամադրել սիրիահայերին (տեսանյութ)

Քաղաքականություն
Hacpanyan

Արցախյան ազատամարտի մասնակից  Սարգիս Հացպանյանի տանն այս պահին հաճելի խառնաշփոթ է: Նա պատրաստվում է իր տանը ընդունել հալեպահայ  որեւէ ընտանիքի: Վերջին օրերի լարվածությունից հետո բազմաթիվ  քաղաքացիներ   իրենց պատրաստակամությունն են հայտնել  օգնել  հալեպահայերին՝ միանալով  «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք»  ֆեյսբուքյան նախաձեռնությանը: «1915 թ-ից   հետո, վերածնված Հալեպը քո աչքի առաջ կործանվում է: Անընդհատ քննադատում ենք Սփյուռքի նախարարությանը, սա տեղում չէ, նա տեղում չէ, մարդն  ինքն իրեն հարց է տալիս, բա դու է՞լ տեղում չես: Չենք  ուզում կառավարություն-իշխանություն քննադատական բաներով շարունակել, տեսնում ենք, որ այդ մարդիկ խուլ են, համր են, չեն ուզում տեսնել այս իրավիճակը, չեն ուզում օգնել իրենց հայրենակիցներին, մենք պիտի անենք»,- «Ա1+»-ին ասաց Սարգիս Հացպանյանը: Քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել իրենց տները կամ սենյակներից մի քանիսը  մեկ տարով  անվճար տրամադրել հալեպահայերին: Հացպանյանը կցանկանար, որ իր տանը հաստատվածը   մշտական բնակություն հաստատեր Հայաստանում: 1946 թ-ին  Լիբանանից գաղթած Սեմերջյանների ընտանիքն էլ է պատրաստ իր տան մի սենյակը տրամադրել որեւէ հալեպահայի: « Իմ ծնողներն անցել են գաղթի ճանապարհը: Կուզենայի, որ իրենք խաղաղ կյանքով ապրեին»,- ասաց  Արմեն Սեմերջյանը «ՀԱԼԷՊ» հայրենակցական կազմակերպությունը մայիսից առ այսօր ստացել է ավելի քան 600 խնդրագրեր Հալեպում բնակվող կարիքավոր եւ անելանելի խնդիրների առջեւ հայտնված սիրիահայերից՝ օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան: Անհրաժեշտ գումարը Սիրիայից Լիբանանով Հայաստան տեղափոխվելու համար կազմում է  500 ԱՄն դոլար: