Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստ է նոր ճանկռտոցի». Վովա Վարդանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Վարդանով

Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը ապրիլյան պատերազմը համարում է Ադրբեջանի կողմից լայնածավալ զորախաղերի պես մի բան. «Հիմա էդ փորձի հետևանքները պիտի ուսումնասիրվեն՝ ներքև համապատասխան, մտածված հրամաններ ուղարկելու համար: Դրա համար երկուսից երեք ամիս ժամանակ է պետք»: Հաշվի առնելով հակառակորդի լավ զինվածությունը և այն, որ պատերազմի ընթացքում չնչին քանակի զենք է կորցրել, Վարդանովը կարծում է, որ սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստ է նոր ճանկռտոցի.ըստ բանախոսի՝ օգոստոսին զորախաղերի և բացերի լրացման ժամանակաշրջան է. «Մի բան կա, որ մենք հաշվի չենք առնում հաճախ՝ ցանկացած մարդու, բանակի կամ պետության հաղթանակը իր մեջ չէ, իր մեջ է չպարտվելը: Մեզանից է կախված՝ մենք կպարտվենք, թե ոչ... Ուզում է Ալադինի լամպով ինչ-որ բաներ Ջինին խնդրի (Ադրբեջանը), մեկ է՝ չենք պարտվելու» : Վարդանովը վստահ է, որ պատերազմական դաշտում մեր հաղթանակները ոչ թե խիզախության, այլ ուրիշ ելք չունենալու հետևանք են, և երբ լսում է՝ մենք խիզախաբար թուրքերին ծեծեցինք, լացը գալիս է. «Մենք ստիպված ենք եղել թուրքին ծեծել, հաղթելը չստացվեց: Հաղթելը՝ Բաքվում»: Վարդանովը, լինելով սահմանային բոլոր կետերում, հանդիպել է օտար համարանիշներով մեքենաներ՝ անգամ դիրքերից հինգ հարյուր մետր հեռավորության վրա. «Էդ աստիճանի խելառ լինել մենակ մեր մոտ է հնարավոր: Մենք հատուկ ռեժիմ ունենք օսմանների սահմանի վրա, դա անհեթեթություն է, ու չունենք հատուկ ռեժիմ հարավային թուրքերի սահմանի վրա: Հարավային թուրքը կրակում է մեր վրա, արտիլերիա էլ է օգտագործում»: Վարդանովը նույնիսկ սահմանից հինգ հարյուր մետր հեռավորության վրա պարսկական մեքենայով մեկին է հանդիպել, որ ձևացրել է, թե մեքենան փչացել է: Մոտեցել և օգնություն է առաջարկել, ու նկատել, որ վերոնշյալ անձը փորձում է լուսանկարչական ապարատը թաքցնել: Սա թույլ է տալիս  հրամանատարին ենթադրել, որ սահմանի տարածքում լրտեսներ են գործում :