Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուրաքանչյուրն իր տեղում չի ուզում ինքնուրույն որոշում կայացնի». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
g1uTSUZejOc

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը մեկնաբանել է վարչապետի նոր նշանակումն ու ակնկալվող փոփոխությունները. «Խնդիրն ընդհանուր առմամբ իշխանության մեջ է եւ իշխանավորի կերպարի մեջ է՝ սկսած կառավարությունից, սկսած նախարարներից, Ազգային ժողովի ղեկավարներից, պատգամավորներից»: Ըստ նրա՝ անհրաժեշտություն կա ամբողջ կառավարման համակարգը ցնցել: Իսկ ով է ցնցողը. «Հանրապետության նախագահն ի պաշտոնե»: Զրուցակիցը չի կարծում, որ խնդիրը հենց նրա մեջ է. «Ոչ: Խնդիրն այն մարդկանց մեջ է, որոնք յուրաքանչյուրն իր տեղում նստած չի ուզում ինքնուրույն որոշում կայացնի»: Նոր վարչապետն, ըստ Նիկոյանի, իր էությամբ բարեփոխիչ է եւ գործնական: