Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վլադիմիր Գասպարյանը նամակներին չպատասխանելը բնավորությո՞ւն է դարձրել»

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

ՀՀ ոստիկանությունը, ի դեմ Վլադիմիր Գասպարյանի, նամակներին չպատասխանելը «բնավորությո՞ւն» է դարձրել  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տևական ժամանակ է, ինչ նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստացել: Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը: Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 23-ին ՀՀ ոստիկանապետին եմ դիմել հետևյալ հարցով. «Սույն թվականի  հունիսի 19-ին  http://hetq.am թերթում  տպագրվել է  «Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում»  հոդվածը, որին, վստահ եմ, ծանոթ եք  և   ձեռնարկել եք որոշակի  գործողություններ»: Խնդրել եմ տեղեկացնել, թե  ինչ ընթացք է  ստացել գործը, հույս կա՞, որ  խարդախները կգտնվեն ու  ՀՀ նախագահի նվիրած համակարգիչը կվերադարձնեն տիրոջը: Ս.թ. օգոստոսի 12-ին մեկ այլ նամակով «Բարև Երևանը» պահանջել է աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին, ով Սարի Թաղում անկարգություններ հրահրողներից ու կազմակերպիչներից էր: «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին: Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ: Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին: Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր»:   Անահիտ Բախշյան Երևանի ավանագու «Բարև Երևան» խմբակցության անդամ