Էլիբեկյանի «օազիսը»՝ Երեւանում (տեսանյութ)

Փարիզի, Մոնրեալի, Մարսելի, Երևանի փողոցների տրամադրություն, սրճարանների եռուզեռ, աշնանային տաք գույներ, ձմեռային քնարական պեյզաժներ: Այս ցուցադրութկունն ասես, դրական լիցքերի օազիս է  մի ակնթարթ այսօրյա իրականությունից կտրվելու: «Արամե» պատկերասրահում բացվեց  Արեգ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված է նկարչի վերջին 15 տարիների շուրջ 40 կտավ, որոնց հիմնական մասը ստեղծվել է Կանադայում, որոշ կտավներ էլ հայրենիքում:

Հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների է մասնակցել, անհատական ցուցադրություններ ունեցել Կանադայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, սակայն Երևանյան ցուցադրություններն, իր խոսքով, եղել ու մնում են ամենապատասխանատուն:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:

Մանրամասները՝ տեսանյութում