«Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում». դատավորը՝ Ա. Ենիգոմշյանին

Քիչ առաջ ավարտվել Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը:   Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ.Մակյանի վարքագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք,  ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք, դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշմանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ: Դատավորության արդյունքում, նա որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով»,- հայտնում է փաստաբանը։

Ենիգոմշյանին  տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:

datavor makyan