Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Խորենացի փողոցում մարդաորս է. ոստիկանները սպասում են (տեսանյութ)

Քաղաքականություն
khorenaci10

23.20 Խորենացի փողոցում ոստիկանական պատն առաջացավ։ Եղավ հրաման սաղավարտներն իջեցնելու։ nkar miliceq xorenaci 22 .50 Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը իր ֆեյբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ իրեն, Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին տանում են Քննչական կոմիտե: 22.15  Ոստիկանական ավտոբուսներն ու մեքենաները լի ոստիկանական զորքերով , որոնք հեռացել էին փողոցից, կրկին հետ եկան Խորենացի փողոց։ Ոստիկանները դիրքավորվում են։ 21.45 Ոստիկանները մոտենում են Խորենացի փողոցում կանգնած հատուկենտ մարդկանց ու հարցնում՝ դուք լրագրո՞ղ եք։ Եթե պատասխանը լինում է բացասական՝ բերման են ենթարկում։   https://youtu.be/tdMeuyDUxF4 21.17 Խորենացի փողոցում ոչինչ չի փոխվել, ոստիկանները շարունակում են բերման ենթարկել այնտեղ հայտնված ցանկացած քաղաքացու։ Այս տարիքով կնոջը ոստիկանները փորձում են առանց ցնցումների բերման ենթարկել, սակայն կինը մեղմ ձայնով համոզում է նրանց՝ իրեն չտանել. «վախենում եմ ձեզնից», ասում է կինը։ Զարմանալի էր, բայց ոստիկանները կնոջը չտարան։ khorenaci9 20.58  Իրավապաշտպան ներկայացած Հայկազ Մակարյանին եւս բերման ենթարկեցին: Նա կոչ էր անում ոստիկաններին հանդես բերել մարդասիրություն և մարդկանց բերման չենթարկել: Քիչ անց նրան բաց թողեցին։ Իրավապաշտպանը հուզված է և բացատրում է, թե օրենքն ինչ է ասում քաղաքացուն բերման ենթարկելից։ Ոստիկաններն ըստ նրա կոպտորեն խախտում են այն։ khorenaci8 20.15 Ազատության հրապարակից բերման են ենթարկել Ալեք Ենիգոմշյանին 19.51  Ոստիկանները քիչ առաջ  Թումանյան փողոցում բերման են ենթարկել ՔՊ -ի տղաներին ։

 Հենց նոր տարան նաև Անի Զախարյանին։

 19.43 Խորենացու փողոցում շարունակում են բերման ենթարկել բոլորին։

https://youtu.be/ZvPGomc9mmU
19.40 Ոստիկաններն այսօր բերման ենթարկեցին նաև կանադահայ  հայտնի դերասանուհի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ arsine1 19.30  Ոստիկանական թարմ ուժեր են գալիս Խորենցի փողոց։ Ավելի քան 50 ավտոբուս ոստիկաններով լեցուն մտավ հավաքի տարածք։ https://youtu.be/BlqBi2hvPIw 19.15  Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին՝ ով կապ ունի որեւիցե պատգամավորի հետ, կապվի նրա հետ, որ այդ պատգամավորը դնի իր ստորագրությունը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու դիմումի տակ ու, ի վերջո, լինի ԱԺ նիստ, քննարկվի ստեղծված իրավիճակը:

 «Ով, որտեղ ուզում է, թող լինի՝ թող արձակուրդը թողնի, հետ գա»,- ասում Նիկոլ Փաշինյանը:

 Նա չի կարող ասել՝ այսօր կլինի՞ հավաք, թե ոչ:

https://youtu.be/MPHH5VDJFAk

 19.07  Հենց այս պահին ոստիկանները բերման են ենթարկում «Ժառանգության» ներկայացուցիչներ՝ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Մարտիրոսյանին:

Ոստիկանական մեքենայից պարբերաբար բարձրախոսով հաղորդում են, որ հասարակության անվտանգությունից ելնելով՝ հավաքը պետք է տեղափոխել մեկ այլ տեղ: 18.54 Խորենացի փողոցում է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները հետաքրքվեցին, թե Սասնա ծռերի՝ պատգամավորների հետ հանդիպմանը կգնա՞, թե ոչ։ Փաշինյանը նշեց, որ ինքը առաջին օրից էլ փորձել է գնալ, բայց իրեն չեն թողել մտնի ՊՊԾ տարածք։ Նիկոլ Փաշինյանն այնուհետև գնաց այնտեղ, որտեղ պահում են բերման ենթարկած բոլոր քաղաքացիներին։ 18.35  Խորենացի փողոցում  բերման ենթարկեցին նաև լրատվամիջոցի ներկայացուցչի։ Նա newspress կայքի գլխավոր խմբագիր Ռուզաննա Ստեփանյանն է։ Ոստիկանները հայտարարեցին, որ կտանեն, կհաստատեն նրա անձը, և հետո բաց կթողնեն։ Քիչ անց լրագրողին բաց թողեցին։ https://youtu.be/B6INFqZUDas Ավելի ուշ բերման է ենթարկվել ևս մեկ լրագրող՝ Հելինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ Արման Վեզիրյանը, սակայն նրան նույնպես արագ բաց են թողել։ 17.56  Քիչ առաջ Խորենացի փողոց եկավ ակտիվիստ Վարգես Գասպարին՝ ձեռքը պաստառ պահած: Նրան մոտեցան ոստիկանները, սակայն Գասպարին արագ պառկեց գետնին. Ոստիկանները չթողեցին, որ նա երկար պառկի և  ոտքերից ու ձեռքերից բռնած նրան  էլ բերման ենթարկեցին: gaspari2 gaspari gaspari1 17.40 Հարակից շենքի բնակիչները հարցնում են ոստիկաններին. «Կարո՞ղ ենք իջնել հաց գնելու, թե՞ մեզ էլ կտանեք»։ 13843484_1066596110044452_1025570501_o 17.35 Բերման են ենթարկում նաև կանանց։ Նրանց մեջ է նաև բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայրը՝ այս սևազգեստ կինը։ 13633422_1066592780044785_1359149697_o 17.30 Քիչ առաջ ոստիկանությունը բռնի ուժով տեղահանեց Խորենացի փողոցի բակում նստած կանանց՝ պատճառաբանելով, թե ցանկանում են ճշտել նրանց անձը. «Աղջիկ ջան, գնա Բաղրամյան 26-ից ճշտի ազգությունս»,-ասաց կանանցից մեկը: Մյուսն էլ հավելեց՝ «Ի՞նչ եք հարցնում, էստեղ հարցրեք, ես իրավունք չունե՞մ իմ հողի վրա նստեմ, ի՞նչ իրավունք ունես ինձ ասելու՝ արի անձդ ճշտեմ»: Ոստիկանները նախ հորդորեցին կանանց կանգնել, ապա քաշքշելով տարան հեռու՝ իրենք խոսքով նրանց անձը ճշտելու եւ գրանցելու, հետո բաց թողնելու համար: kin 17, 17 Խորենացի փողոցից այս պահին կարմիր բերետավորները բերման են ենթարկում երիտասարդներին։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ մարդկանց նույնիսկ չեն թողնում միմյանց հետ զրուցել։ xor Այս գիշեր նույն վայրից բերման է ենթարկվել 64 անձ։ Նրանցից Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին ձերբակալել են, իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որ նույնպես բերման էր ենթարկվել այս գիշեր, դեռևս ոստիկանությունում է։ Հուլիսի 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավման 11-րդ օրը, փոխհրաձգություն է տեղի ունեցել, ոստիկանների կողմից ծանր գնդացրային վիրավորում են ստացել Սասնա ծռերից Պավել և Արամ Մանուկյանները. նրանց վիճակը գնահատվում է ծանր, գտնվում էն «Էրեբունի» ԲԿ-ում, վիրավորվել է նաև մեկ ոստիկան, որի վիճակը միջին ծանրության է։ Սասնա ծռերն իրենց մոտ են պահել Շտապ օգնության անձնակազմին՝ պահանջելով Առողջապահության նախարարին, բժիշկների հերթափոխ և տեղում վիրահատության կազմակերպում։ Իրավապահների մոտ է Սասնա ծռերի 2 անդամ՝ Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը։