Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԸ

Սպորտ

Հայաստանի լավագույն մարզիկ եւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում հաղթելուց հետո մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստվում է հուլիսին մեկնարկելիք Դորտմունդի միջազգային սուպերմրցաշարին:

Հուլիսի 29-ից օգոստոսի 6-ը կայանալիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը, Պետեր Լեկոն, Պյոտր Սվիդլերը, Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը, Բաադուր Ջոբավան եւ Արկադի Նայդիշը:

Դորտմունդի ավանդական այս մրցաշարը Արոնյանի համար կլինի 3-րդ խոշոր մրցաշարը իր կարիերայի ընթացքում: Մինչ այդ նա մասնակցել էր Վեյկ ան Զեեի եւ Լինարեսի մրցաշարերին: Վերջինումս Արոնյանը հասել էր փայլուն հաջողության: