Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Անի Նավասարդյանն  ազատ արձակվեց

Հասարակություն
ani-2-470x265-1

3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ  ազատ է  արձակվել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին: Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջեւ պայմաններ էր դնում՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու  համար: Հենց այդ օրը եղան բախումներ եւ 51 անձ հոսպիտալացվեց: Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից  Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։