Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Երեւանի «Կիլիկիան» խիստ անհաջող մեկնարկեց Ինտերտոտոյի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում: Հայկական ֆուտբոլային ակումբը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալել էր Թբիլիսիի «Դինամոյին», որի կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ:

Հենց խաղասկզբից պարզ դարձավ, որ «Դինամոն» հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի եւ ուշ թե շուտ գրավելու է «Կիլիկիայի» դարպասը: Այդպես էլ եղավ. 36 եւ 39 րոպեներին վրացիներն իրար հետեւից 2 գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը: Մինչեւ ընդմիջում Նշան Էրզրումյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը եւ թվում էր` 2-րդ կեսում «Կիլիկիային» կհաջողվի փրկել հանդիպումը: Սակայն ստացվեց հակառակը. «Դինամոն» զարգացրեց հաջողությունը` եւս 3 անգամ գրավելով «Կիլիկիայի» դարպասը: Վրացիները հաղթեցին 5:1 հաշվով եւ պատասխան հանդիպումից առաջ գործնականում ապահովեցին հաջորդ փուլի ուղեգիրը: