Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի մամուլի ակումբը 21 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
EMA-1

Այսօր «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի ծննդյան 21-րդ տարեդարձին նվիրված արարողությունը։ Միջոցառման շրջանակում կայացավ նաև ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի և ԵՄԱ մրցանակները։ EMA 2 1998 թվականից Երևանի մամուլի ակումբը մրցանակներ է շնորհում լրագրողներին, ԶԼՄ-ներին և լրագրողական կազմակերպություններին։ Այսօր մրցանակներ հանձնվեցին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի լրագրողներին։ Մարզային մամուլում երկարատև և նվիրված աշխատանքի համար մրցանակ ստացավ «Կոտայք» թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը։ Արցախյան պատերազմի ֆոտովավերագրությունը անձնվիրաբար և հետևողականորեն իրականացնելու համար մրցանակ շնորհվեց լուսանկարիչ-օպերատոր Հակոբ Պողոսյանին։ Նա արժանացավ ԵՄԱ հիմնադիր-անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցին նվիրված ֆոտոհրապարակախոսական շարքի համար լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը ստացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակը։ Այն հանձնեց Վալերի Այդինյանի անվան մրցանակակիր, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։   «Տարբեր լրատվամիջոցների հետ մենք աշխատում ենք այնքանով, որքանով նրանք ներգրավված են մեր դիտարկման շրջանում։ Ինձ թվում է՝ այսօր, երբ հանձնվեցին մրցանակներ, վառ ապացույցն է մեր աշխատանքի։ Մենք հետևում ենք, ուսումնասիրում և պարգևատրում։ Չեմ կասկածում, որ կան ավելի արժանիներ, բայց արդեն կմնա մյուս տարի»,-մեզ հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի փոխնախագահ Ավետ Դեմուրյանը։ Demuryan