Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տասնյակից ավելի գործիչներ Արցախից ու Հայաստանից հռչակագիր ընդունեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lx

Մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից ու Արցախից դատապարում են Ադրբեջանին հող զիջելու իշխանությունների դիրքորոշումը, այդ թվում՝ նաև մինչև ապրիլի 1-ի դրությամբ հայկական ուժերի հսկողության ներքո եղածը: Նրանք պահանջում են վերաձևակերպել  բանակցային գործընթացում որդեգրած սկզբունքները: Ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի մի մասը խոսում է, որ պատերազմը պայամանավորված է եղել: Ասում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝« ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» Շուշիում հրավիրված քննարկման ժամանակ: «Մենք պարտավոր ենք հետ վերցնել կորցրած դիրքերը և խոսքն առաջին հերթին վերաբերում է Թալինին: Հակառակ դեպքում մենք դավաճանում ենք մեր զոհերին, մեր դիրքերը: Այս խոսակցություններին հաջորդեց ճնշում արցախցիների վրա, որ դիրքերը պետք է զիջել»: Ըստ նրա՝ անընդունելի է խաղաղության հաստատման մասին մտածել տարածքներ զիջելու եղանակով:«Ինչ է նշանակում զիջել տարածքը, որ խաղաղություն լինի, մենք չենք կարող վստահել Ադրբեջանին, մենք գտնում ենք, որ ոչ մի զիջում պիտի չլինի, սրանք ոչ թե ռոմանտիկ բառեր են, քանի որ եթե Ադրբեջանը խոշտանգել է դիակներ, ոչնչացրել Արցախի ժողովրդին, չի կարող գործել տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է գործի միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»,- կարծում է պարոն Բադասյանը: Նրա վստահեցմամբ՝ պարտվողական քաղաքականությունը հասարակական դեգրադացման է բերում.« Մենք պետք է միասնական դիրքորոշում ձեռք բերենք՝ հանուն հայության»: Ադրբեջանին զիջումներ կատարելուն կտրականապես դեմ է քննարկման մասնակիցներից ԼՂՀ քաղաքացի Վաչագան Զաքարյանը: «Հիմա Ստեփանակերտում շրջանառվում է՝  մի քանի շրջան հանձնենք, բայց խաղաղ լինի: Սա վտանգավոր և կյանքի իրավունք չունեցող տեսակետ է»: Նրա գնահատմամբ՝ Արցախի հարցում ոչ բարենպաստ վիճակի ենք հասել ՀՀ երեք նախագահների քաղաքականության պատճառով: «Պետք է ճիշտ իշխանություն ստեղծել: Մշտապես հայ ժողովուրդը ընտրել է չարյաց փոքրագույնը, մենք կշահենք այն դեպքում միայն, երբ ընտրություն ունենանք լավի ու վատի միջև»: Տարածքներ զիջելու հարցը ԼՂՀ քաղաքացի Մարգարիտա Քարամյանը դիտարկում է իրավունքի դաշտում. «Ինչ տարածք զիջելու մասին կարող է խոսք գնալ, երբ մեր տարածքները ֆիքսված են մեր Սահմանադրությամբ»: Ըստ նրա՝ կարևոր է նաև պատերազմից հետո դնել պատասխանատվության հարցը՝ ով կամ ովքեր են պատասխանատու տարածքային կորուստների համար.  «Իշխանությունը պարտականություն ունի ապահովել պետության տարածքային ամբողջականությունը»: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ևս կարևոր է համարում պատասխանատուների հարցը: Նա հիշում է հանգամանքը՝ հենց Սերժ Սարգսյանն է ընդունել Կազանի փասատթուղթը, որը դրված է բանակցությունների սեղանին, որը ենթադրում է յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին: Նա կարևոր է համարում Հայաստանի հզորացմանն ու Ադրբեջանի թուլացման հասնելը.« Բոլորս տեղյակ ենք՝ Ադրբեջանի հզորացման աղբյուրը ինչ ռեսուրսներ են: Եվլախի փակման դեպքում դեպքում դեպքում Ադրբեջանը կզրկվի ռեսուրսներից, որով զինվում է ու գործում ընդդեմ մեզ: Պետք է աշխատել նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնաությունների հետ, որոնց գործոնը շատ դեպքերում նվազեցվում է»: Ըստ նրա՝ որքան էլ հարցը ռազմական լուծում ունի, մենք նաև պետք է այն փաթեթավորենք հետևյալ տեսքով՝ այդ տարածքը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում, Ադրբեջանը չունի տարածքային ամբողջականություն, քանի որ նա հաստատվել է մեր տարածքներում: Քննարկման մասնակիցներից Դավիթ Սանասարյանը կարևորում է պարտվողական տրամադրությունների դեմ արդյունավետ պայքարը: « Երբ անընդհատ խոսում ենք զիջման մասին, բանակի մեջքը թուլանում է, ունենք Արցախի Սահմանադրություն, որտեղ գրված է տարածքային ամբողջականության մասին: Եկեք կոնկրետ դնենք հարցը՝ չի զիջվելու ոչ մի բան»: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ հայտարարում է՝ ՀՀ տարածքում դավաճանության ուրվական է շրջում.« Որոշ պատգամավորներ սկսել են ասել՝ տարածքներ զիջենք ու Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Եվ թող որևէ մեկը չակնկալի, որ տարածքները հանձնվելու են ստորագրությամբ, տարբերակ ու վարկած կա, որ տարածքները կարող են հանձնվել առաջիկա պատերազմի ընթացքում»: Ըստ նրա՝ ոչ պատահական հանգամանք է նաև զինվորի կյանքի՝ ամենաթանկ լինելու մասին քարոզը. դա անուղղակի արգելք է տարածքներ ազատագրելու հնարավորությանը: Պարոն Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ իշխանությունը պետք է մտածի բանակցություններից դուրս գալու մասին, սակայն դա չանելու պարագայում իր տեղը պետք է զիջի: Նա նաև ավելորդ է համարում միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման մեծ ցանկությունը հայկական կողմից. <Մենք պետք է չընկնենք Արցախը ճանաչելու խնդրի հետևից, մենք պետք է չսպասենք, որ միջազգային հանրությունը կամ ինչ-որ մեկը ճանաչի Լոռու մարզը»: Նրա գնահատմամբ՝ Հայաստան չկա մտքի կենտրոն և պետք է նաև ժողովուրդը ակտիվանա.« Ժողովուրդը պետք է ակտիվանա, պասիվ է, ոչինչ չի լուծվում: Մենք ունենք շատ բարձր ազգ, բայց ունենք դեգրադացված հասարակություն, պասիվությունը և ֆատալիզմը կործանման երաշխավորն է»: « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ վստահ է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Սերժ Սարգսյանին ասել, որ հինգ տարածքները հանձնվեն.« Որևէ տարածք զիջելով Ղարաբաղին հարակից՝ պատերազմը ծավալվելու է ՀՀ տարածքում»: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ իր ասածներն է հավաստում պատմական փորձը, երբ 1990-ականներին Ադրբեջանը խոսք տվեց, որ զինվորական ուժեր չեն լինի Արցախում, սակայն մեծ ուժեր բերվեց Արցախ՝ Նախիջևանի հետ միասին Զանգեզուրին հարվածելու համար: Ակնհայտ է, որ ուրիշ ճանապարհ չունենք, քան պայքարել»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանի պնդմամբ՝ տարիների ընթացքում իշխանությունները մշտապես փորձել են ցույց տալ գերտերություններին, որ իրենք զիջողական են.« Իշխանություններն ասում են՝ եթե չզիջենք, վատ է լինելու: Այսպիսի վիճակում պետք է ձևը գտնենք խոսել քաղաքացիների հետ և մշակել քաղաքականություն, ըստ որի՝ մեր նպատակը քաղաքականությունը չէ, մենք պետք է աշխատենք անել այնպես, որ Ադրբեջանը չկարողանա պատերազմ հայտարարել»: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով՝ տարածքների շուրջ զիջողականության հերթական փուլն է սկսվել: « Դա սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, դրա ապացույցն է նաև Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»: Պարոն Մելիքյանը պատկերավոր է ներկայացնում հայկական կողմի այժմյան վիճակը.« Երբ ընտրություն ես կատարում խայտառակության և պատերազմի միջև, ու ընտրում ես խայտառակությունը, գալիս է նաև պատերազմը: Մենք պետք է սկսենք համազգային ապստամբություն, դա զենքով պայքար չէ՝ միջոցառումներ, հանրահավաքներ, քննարկումներ և այլն»: ԼՂՀ քաղաքացի Մհեր Պետրոսյանը դեմ լինելով Ադրբեջանին զիջողականությանը, պնդում է՝ հայկական կողմը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի: Մենք առաջ թուրքի ձեռքով հաղթել ենք թուրքին, բայց հիմա մենք թուլանում ենք Սերժ Սարգսյանի ձեռքով: Ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը պատերազմն է, պատերազմով Ադրբեջանի կապիտուլյացիա»: « Ընդդեմ իրավական կամայականությունների »ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշում է՝ եթե իշխանությունն իր վրա դրված պարտականությունը չի կատարում, ուրեմն այդ բեռը պետք է իր վրա վերցնի ժողովուրդը: Հետախույզ Վովա Վարդնանովն առաջարկում է բանակի հետ անընդհատ աշխատանք տանել. <Մեր զինվորականները խաղաղասեր են, դա լավ չէ: Չնայած կա հրաման հակառակորդի կուտակման դեպքում ոչնչացնել այդ ուժը, սակայն դա չի կատարվում: Մեր զինվորականները խաղաղասեր են, ինչը սխալ է, վատ է: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առաջարկում է ստեղծել բևեռ, որը կառաջադրի խնդիրներ ու կփորձի հասնել դրանց լուծմանը: Այս պարագայում, ըստ նրա, հայկական կողմի դիրքերը կամրանան ինչպես արտաքին, հատկապես Արցախի հարցով բանակցություններում: Դրական փոփոխություններ կլինեն նաև ներքին ոլորտներում: Ռեսուրսները պետականաշինությանն ուղղելու համար նա առաջարկում է առաջին հերթին պետականացնել հանքահումքային արդյունաբերությունը, որը կարող է այլընտրանք լինել ադրբեջանական նավթին: