Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարավոն Միրզոյանը հիասթափվել է «Աբրահամյաններ»  ցուցահանդեսից

Մշակույթ
glxavor

Դավիթին, Արմանին, Խաչիկին, Սեդային, Սարգիսին, Լուսինեին, Գեղամին, Վլադիմիրին, Արտաշեսին միավորում է ոչ միայն գործունեությունը արվեստի ոլորտում, այլեւ  ընդհանուր ազգանունը։  Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Աբրահամյաններ» խորագիրը կրող ցուցահանդեսը, ուր մեկ հարկի տակ ներկայացված են երեք սերնդի նկարիչների աշխատանքները։ Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ, արվեստաբան Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցահանդեսն աննախադեպ է իր տեսակով. «Երբ մենք առաջին անգամ լսեցինք «Աբրահամյաններ» խորագիրը,  առաջին տպավորությունն այն էր, որ մեկ ընտանիքի մի քանի սերունդ պետք է ներկայացված  լինեին, սակայն ցուցահանդեսի  յուրահատկությունն այն է, որ մեկ ազգանվան ներքո ներկայանում են բացարձակ տարբեր արվեստագետներ։ Հաջորդ յուրահատկությունն այն է, որ ներկայացնում ենք հայ կերպարվեստի մի քանի շրջափուլ՝ երեք սերունդ»,-նշեց նա՝ հավելելով, որ ցուցահանդեսը բազմաժանր է. այստեղ ներկայացված է թե գրաֆիկա, թե գեղանկար, թե քանդակ, թե դեկորատիվ կիրառական արվեստ։ 02 03 Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն այդքան էլ տպավորված չէ ցուցահանդեսից։ Նա դեռ առավոտյան բոլորից շուտ եկել է տեսնելու այն, սակայն հիասթափվել է։ Իր խոսքը նա սկսեց «հեռվից». «1972 թվականին Սանկտ Պետերբուրգի արվեստի թանգարանում բացվեց մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկարիչների գործերը։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ տպավորություն կար հայ կերպարվեստի մասին, բոլորը նշում էին, որ հայ կերպարվեստը մի քանի գլուխ բարձր է, քան ադրբեջանականը։ Ես այն ժամանակ մտածում էի, որ մենք անկախ լինենք, ինչպիսի արվեստ կունենանք, բայց արդեն 25 տարի անկախ ենք, եւ իմ տպավորությունը լրիվ փոխվեց։ Եթե մենք այն ժամանակ ունեինք ազգային արվեստ, պատմական, ազգային, մինչեւ անգամ հեթանոսական թեմաներ էինք ստեղծում, ապա այսօր ոչինչ չի ստեղծվում։ Մեր նկարչությունը դարձել է կիսաամերիկյան, կիսաեվրոպական չգիտես ինչ։ Երբ այս ցուցահանդեսի մասին լսեցի, ուրախացա՝ կարծելով, թե կոնցեպցիա կա, պետք է գամ եւ դա տեսնեմ, բայց, ներող կլինեք ինձ, ես այդ կոնցեպցիան չտեսա։ Լինելով ժամանակին ազգային պատկերասրահի տնօրեն, ես մտածում էի, որ ցուցահանդեսը պետք է լինի կոնցեպտուալ, ունենա միտք, իմաստ, լինի մշակութային բարձր արվեստ, որպեսզի ցուցադրվի ազգային պատկերասրահում, բայց այսօր ես եկա այստեղ եւ դա չտեսա»։ 05 04   Խաչիկ Աբրահամյանն էլ, ում աշխատանքները ներկայացված են ցուցահանդեսում, շնորհակալություն հայտնեց ներկաներին կարծիքների համար՝ հորդորելով նրանց նախ դիտել նկարները, ապա միայն կարծիք կազմել։ 07 08 09 10 11 Հավելենք, որ «Աբրահամյաններ»-ում ներկայացված է տարբեր սերնդի 15 արվեստագետների շուրջ 100 ստեղծագործություն: Ցուցահանդեսը բացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «Հայ նկարիչների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։