Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԽԱՍԱՎՅՈՒՐՏ

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ մեկնել է Խասավյուրտ, որտեղ հունիսի 18-ին մեկնարկում է միջազգային հեղինակավոր մրցաշար:

Ինչպես տեղակացրեցին ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայում, մեր ընտրանու կազմում մրցավայր են մեկնել, 56 կգ Աթայան Էդուարդը եւ Յավուրյան Միրհանը, 60կգ Կարապետյան Արմենը եւ Բազեյան Սեւակը, 66կգ Հովհաննիսյան Ժիրայրը եւ Հայրապեյան Արշակը, 74 կգ Վարդանյան Գարսեւանը, 84 կգ Կուրիխանյան Հապեթնակը:

Այս կազմում ընդգրկված չեն ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մրցանակակիրներ դարձած մարզիկները, ինչպես նաեւ այդ առաջնությանը մասնակցած մեր ըմբիշները:

Հավանաբար, հավաքականի մարզիչները որոշել են նաեւ փորձարկել մյուս ըմբիշներին, որից հետո կձեւավորվի հավաքականը վերջնական կազմը, որն էլ հանդես կգա աշխարհի առաջիկա առաջնությունում: