Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Սպորտ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը հաստատվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահի պաշտոնում, իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվել է Եվրոպական 5-րդ գոտու նախագահ:

Գագիկ Հովհաննիսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ 5-րդ գոտու նախագահի պաշտոնը զբաղցենում է 1994թ.-ից եւ այս անգամ ընտրվեց միաձայն: 5-րդ գոտում ընդգրկված են Ալբանիան, Կիպրոսը, Վրաստանը, Մալթան, Թուրքիան, Սերբիան եւ Հունաստանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՖԻԴԵ-Ի նախագահի պաշտոնը պահպանել էր Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որին աջակցում էր նաեւ Հայաստանը` հանձինս շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի: