Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի հատ դոմիկ եմ ուզում, ու ապերն էլ հիվանդ չլինի». Գուլյա

Կարևոր լուրեր Հասարակություն
13552669_653630024792662_1515872283_n

«Ասում եմ՝ էրեխեք ջան կնշենք, բայց միշտ չի, որ ստացվում ա: Փոքր թխվածք եմ թխում ու ասում, որ մի օր էլ մենք լավ կնշենք»,- տոներին այսպես  է Գայանեն մխիթարում երեխաներին, որոնք քմահաճ չեն, բայց երբեմն ավելին են ակնկալում: 13578792_653630041459327_764594080_n Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խարխլված ու խավարի մեջ թաղված փոքրիկ տանը  Գայանեն հաճախ է հիշում երջանիկ օրերը, երբ ինքն էր սոցիալապես անապահով մարդկանց օգնում: Ամեն ինչ փոխվեց 2003 թ.-ին, երբ առաջին անգամ ամուսնացավ: Համատեղ կյանքի ընթացքում միայն Գայանեն պետք է պարզեր, որ ամուսինը հարբեցող է: «Բանտ նստեց, դուրս եկավ, նստեց-դուրս եկավ, սոված-ծարավ էինք մնում: Հետո տղայիս հիվանդացրեց»,- կսկիծով հիշում է կինը: Այսօր էլ կալանավայրից սպառնալիքներ է ստանում նախկին ամուսնուց, որը խոստանում է դուրս գալուն պես հաշվեհարդար  տեսնել ընտանիքի հետ: 13565504_653630034792661_177066586_n Գայանեն վարձակալած տանն ապրում է 82 տարեկան մոր և երեք անչափահաս երեխաների հետ: Տան եկամուտը գոյանում է 35.000 դրամ աղքատության նպաստից, և Գայանեի մոր ծերության թոշակից՝ 35.000 դրամ: Տան վարձը 30.000 դրամ է, գումարած կոմունալ վճարները;  Գայանեն ամաչելով նշում է, որ սնվելու փող չունենալու պատճառով օգտվում են բարեգործական ճաշարանից: 13552625_653630028125995_1270773352_n «Մաման հասկանալով մեր իրավիճակը՝ էդ տարիքին գնում է օղու պահեստ ու փայտ ու արկղեր տեղափոխում»: Ավագ որդու՝ Մարտիկի մոտ բժիշկները ախտորոշել են էպիլեպսիա, բայց Գայանեն եզրակացության հետ համաձայն չէ: Նրա կարծիքով՝ գլխի հատվածում,  հորից ստացած հարվածի պատճառով հեմատոմա է առաջացել, ինչն էլ սուր գլխացավերի ու ուշագնացությունների պատճառ է դառնում: 13563545_653630658125932_1190694405_n «Ուզում ենք թոշակավորել, բժիշկները գումար են ուզում, հիմա կաշառքի դար ա: Ասում են՝ պիտի վատացած ժամանակ նկարես, որ հավատանք, որ ուշքը գնում է»: Գայանեն իր բախտը փորձել է երկրորդ անգամ, ու երկրորդ ամուսնու հետ համատեղ կյանքում  մայրացել երրորդ անգամ : Սրբուհու հայրը, սակայն, ամիսներ անց հրաժարվել է Գայանեի հետ բնակվելուց, ու ժամանակ առ ժամանակ տեսակցել աղջկան: Ի վերջո, հայրական զգացումները տեղի են տվել, ու վերդարձել է ընտանիք: 13552662_653630038125994_528845927_n «Մի շաբաթ ապրեցինք, գործի տեղն ինֆարկտ խփեց, մահացավ»,- երկու շաբաթ առաջվա կորուստը հիշելով՝ հուզվում է այրիացած Գայանեն: Վերադառնալուն պես վարկ էր վերցրել, պլանավորել էր ընտանիքի հետ նոր տուն տեղափոխվել, խավարի մեջ երջանկության փոքրիկ լույս էր բացվել, որ պիտի շատ շուտ մարեր: 13566178_653630648125933_1190823534_n Զրույցի ընթացքում տուն վերադարձած Մարտիկը հայտարարում է, որ էլ հիվանդանոց չի գնալու, ու լավ է, կտրականապես հրաժարվում է լուսանկարվել ու խոսքի բռնվում, երբ հերթը հասնում է երազանքներով կիսվելուն: Ասում է, որ տուն ունանալու դեպքում  ամեն ինչ տեղը կընկնի, որ կաշխատի ու մոր հոգսը կթեթևացնի: «Մի հատ դոմիկ եմ ուզում ունենանք, մեկ էլ ապերն էլ հիվանդ չլինի»,- ասում է Գուլյան, որը երեխաներից ամենաանմիջականն էր: 13566233_653630031459328_179214355_n Որպես վերջաբան, Գայանեն հավատացնում է մեզ, որ չգիտի երբ, բայց լավ է լինելու, որ տղան ոտքի է կանգնելու , ու մայրն այլևս ստիպված չի լինելու այդ տարիքում տղամարդկային ծանր աշխատանք անել: 13576402_653630018125996_1108504742_n