Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի 10 հասցեի շենքն ամեն րոպե կարող է քանդվել (տեսանյութ)

Հասարակություն
Pluzvox-shenq-nkarrrrrrr

Արցախի 10 հասցեի բնակիչներն ամեն օր վախով են պառկում քնելու։ Լուսադեմին կրկին քարեր են թափվել։ «Ամեն օր էլ չլինի, օրը մեջ փլուզումներ է լինում»,-ասաց բնակիչներից Մարիետա Հովհաննիսյանը։ 1958 թվականին կառուցված շենքը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ ամրակցվել է։ Սակայն դա էլ այլևս չի օգնում։ Շենքում մշտական է նաեւ խոնավությունը։ Կարինե Հովհաննիսյանը 26 տարի է՝ ապրում է այստեղ։ Վերջին 10 տարում, ասում է՝ օր օրի քանդվող շենքին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։ Այսօրվա դեպքից հետո միայն ԱԻՆ-ից են եկել։ Թաղապետարանից որևէ արձագանք չի եղել։ Քաղաքապետարանից էլ առայժմ միայն խորհուրդներ են հնչել. «Ասել են՝ հնարավորինս քիչ օգտվեք պատշգամբներից։ Ինչպես կարող ենք օգտվել քիչ, եթե մեծ մասը մանկահասակ երեխաներ են։ Ծնողը, եթե ամեն օր չէ, օրը մեջ լվացք կանի»,-շեշտեց Մարիետա Հովհաննիսյանը։ «Մինչև մահ չլինի, քաղաքապետարանը, կառավարությունը տեղից չեն շարժվի։  Այնքան զինվորներ ունենք, որ հիմա ծառայում են Ղարաբաղում, այդ ժամանակ այս հասցեն ճանաչում են, բայց այսպիսի ժամանակ այս շենքի տեղը ոչ ոք չգիտի»,-իր հերթին ասաց բնակիչներից Աղավնի Սարգսյանը։