Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին

Քաղաքականություն
chorni

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հերյուրանք է համարում մամուլում հրապարակված նյութերը Գագիկ Խաչատրյանի տղաների՝ ԱՄՆ-ում ունեցած կարողության վերաբերյալ. «Անհնար է նա ունենա ինչ-որ մի բան եւ հայտարարագրված չլինի»: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նախարարի աշխատավարձով այդքան անշարժ գույք ձեռքբերել, Գագիկ Բեգլարյանը նախ պատասխանեց հումորով. «Ո՞ր նախարարի,- հետո հավելեց,- Տրանսպորտի եւ կապի նախարարության մասին, իմ աշխատանքների, իմ անձի մասին յուրաքանչյուր հարցին պատրաստ եմ պատասխանել՝ 24 ժամ: Ինչ մնում է այլ հարցերի հետ կապված՝ խնդրում եմ դիմեք այդ մարդուն»: Գագիկ Բեգլարյանը միեւնույն ժամանակ հորդորում է միայն աշխատավարձերին չնայել «Ֆինանսների նախարարն ա, տրանսպորտի եւ կապի նախարարն ա, մյուս բոլոր նախարարները կարող ա ունենան այլ եկամուտներ, որը կապ չունի ընդհանրապես պետության, կառավարության եւ բյուջեի հետ»: Երբ լրագրողներն այլեւս հարցեր չունեին նրան, հեռանալիս՝ Գագիկ Բեգլարյանը ավելացրեց. «Ոնց եմ հիասթափվում, որ ձեր հարցերը պրծնում են»: