Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրիկ Սատի՝ 11-ամյա Դավիթի կատարմամբ (տեսանյութ)

Մշակույթ
Diana-nkar-Davit-araqelyan

11 - ամյա Դավիթը նվագում էր 19-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ  Սատիի «Գնոսսիեննե» ստեղծագործությունը:  3 տարի է նա սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժնում: «Հայրիկս էր միշտ ցանկանում ինձ կիթառի տանել, ես էլ հետաքրքրվեցի երաժշտությունով ՝ հենց կիթառով ու ես էլ ցանկացա, որպեսզի գնամ և սովորեմ, կիթառահար դառնամ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Առաքելյանը: Դավիթն այս տարի արդեն հասցրել է մասնակցել երկու միջազգային փառատոնի ՝ դառնալով երկրորդ կարգի դափնեկիր: Շատ մեծ ցանկություն ունի նվագելու աշխարհահռչակ երաժիշտներից մեկի հետ: «Օրինակ Սերժ Թանկյանն  է, ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա նաև հայ է, շատ կուզեի նրան տեսնել ու նրա հետ նվագել»,-ասաց նա: Դավիթը մասնակցում էր Գերմանիայից ժամանած հանրահայտ կիթառահար Հյուբերթ  Քեփփելի վարպետության դասին, որն իրականացվում է Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնի շրջանականերում: Կոնսերվատորիան  այս տարի ավարտած լիբանանահայ Թաթուլ Հաջյանը  տպավորված է այս դասով: Նա շատ կարևոր խոհուրդներ է լսել: «Ամենամեծ տպավորությունս այն էր, որ հնարավորություն ունեցա վարպետի՝ Հյուբերթ Քեփփելի գործիքով նվագել»,-իր ուրախությունը հայտնեց  նա: Diana- nkar Hyubert Qeppel Հյուբերթ  Քեփփելն առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ շատ տպավորված է  և  հայերի հյուրընկալությամբ  և  երիտասարդ երաժիշտների կատարումներով: Մեզ հետ զրույցում երաժիշտը նշեց. «Կարող եմ ասել, որ թե մատների ճկունությամբ, թե երաժշտական տաղանդով հայ երիտասարդները  բարձր մակարդակի վրա են գտնվում: Գերմանիայում կիթառը շատ հանրահայտ գործիք է , այստեղ՝ հայ երիտասարդների մեջ էլ ես տեսա դա»: Այդուհանդերձ, վարպետն առաձնացնում է նաև թերություններ, որոնք արդեն հասցրել է  նկատել. «Այստեղի գործիքները լավ որակի գործիքներ չեն, դրանից ելնելով էլ նաև հնչեղության խնդիրներ են առաջանում: Դրան պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել»: Ծրագրին  աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ-ի Հայաստանի հաղորդակցության բաժնի ղեկավար Վարդան Ծուլիկյանի խոսքերով՝ նպատակն է   խթանել ինչպես  սկսնակ, այնպես էլ  փորձառու երաժիշտների   ստեղծագործական կատարելագործմանը: «Վարպետության դասի մշակույթը կարծում եմ, որ մի փոքր Հայաստանում կաղում է կամ  դեռ նոր  են սկսում վարպետության դասեր անցկացնել: Ինչու՞ չէ,  մենք էլ ունենք հայաստանցի բազում հրաշալի երաժիշտներ, որոնք ևս կարող են վարպետության դասերով հանդես գալ»,- նկատեց Վարդան Ծուլիկյանը: Կազմակերպիչների գնահատմամբ՝ վարպետության դասերը երաժիշտների համար առաջ գնալու մեծ հնարավորություններ են: Դիտեք նաև տեսանյութը: