Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սան Մարիոնոյում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում շվեյցարացի Վադիմ Միլովի հետ դարձել է հաղթող: Հակոբյանը, ինչպես եւ Միլովը, անցկացրած 9 պարտիաներում վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են 148 շախմատիստներ, այդ թվում 30 գրոսմայստերներ:

Վարուժան Հակոբյանը արդեն 5 տարի է հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, որի կազմում վերջերս ավարտված համաշխարհային օլիմպիադայում նվաճեց բրոնզե մեդալ: Ի դեպ 1998թ. Ստամբուլում կայացած պատանիների համաշխարհային օլիմպիադայում Վարուժանը Հայաստանի կազմում դարձել է չեմպիոն: Այդ ժամանակ Հայաստանի պատանեկան հավաքականում ընդգրկված էին նաեւ ներկայիս մեծահասակների հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: