Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Սպորտ

Հունիսի 25-ին Գյումրիում կմեկնարկի տեքվան-դոյի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Վրաստանի ներկայացուցիչները: Ինտերնացիոնալ տեքվան-դոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ հայտնի չէ մասնակիցների վերջնական կազմը, սակայն առաջնությանը կմասնակցի մոտ 100 մարզիկ:

Իսկ մեր այն հարցին թե ինչու է առաջնությունը անցկացվում Գյումրինում` Աղաջանյանը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ Գյումրիում մրցաշար ենք կազմակերպում, բացի այդ ցանկանում ենք մարզում էլ զարգացնել այս մարզաձեւը»:

Մեկնարկող առաջնությունում կմրցեն բոլոր տարիքի մարզիկները, որից հետո կձեւավորվի Հայաստանի հավաքականը, իսկ աշնանը մեր տեքվանդոիստները կմասնակցեն Եվրասիայի առաջնությանը, որը կայանալու է Կիպրոսում:

Ի դեպ, տեքվան-դոն օլիմպիական մարզաձեւ է, սակայն Կարեն Աղաջանյանը նշեց, որ մենք այաժմ չունենք այնպիսի մարզիկ, որը կկարողանա հաջող հանդես գալ օլիմպիական խաղերում: Դեռ ավելին, հնարավոր է, որ Հայաստանը տեքվան-դոյից ընդհանրապես ներկայացուցիչ չունենա 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերում: