Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշմոբ՝ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ

Հասարակություն
fll

Վաղը՝ հունիսի 25-ին, ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում, Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ ֆլեշմոբ է նախատեսվում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Նախաձեռնության անդամները նշում են ֆլեշմոբին մասնակցության ձևը

  1. Ձեզ հետ հրապարակ շորի տակ կամ այլ կերպ թաքցված, բերում եք “FREE POLITICAL PRISONERS IN ARMENIA” տեքստով թղթե կամ կտորից պլակատ, որը բոլոր մասնակիցները միաժամանակ բարձրացնելու են հրապարակում Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ։
  2. Ցանկալի, բայց ոչ պարտադիր է, որ պլակատ բռնած մասնակիցը նստած լինի ընկերոջ ուսերին, որպեսզի ավելի լավ երևա պլակատը և նաև նախընտրելի է, որ ուսերին նստածը լինի աղջիկ
  3. Ցանկալի է, որ նաև լինի երրորդ մասնակիցը, որը քիչ հեռվից պետք է լուսանկարահանի կամ տեսանկարահանի ֆլեշմոբը և տեղադրի համացանցում:
Պլակատների բարձրացման ժամանակը կասվի լրացուցիչ։