Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայր Սեֆիլյանը պատռում է  Սերժ Սարգսյանի դիմակը». երթ (տեսանյութ)

Քաղաքականություն
13535664_10154228968357270_1361348142_n

Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի՝ այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով: Նրանց պահանջը մեկն է՝  ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: «Ժիրայր  Սեֆիլյանը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, որպես պատանդ, վաղը մեր որդիների հերթն է  զոհվելու, եւ տալու ենք ոչ թե 100,  այլ հազար զոհ, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է զինվել: Ովքեր իշխանություն են, կիսում են պատասխանատվությունը»,- ասաց երթի մասնակից Գագիկ Եղիազարյանը: Մասնակիցներից մեկն էլ ավելացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը պատռում է Սերժ Սարգսյանի դիմակը եւ  ձերբակալելով  նրան, հանգիստ փորձում են վաճառել երկիրը: Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանը  երկու ամսով կալանավորվել է:  ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն,  նա  մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանն այս ամենը անհեթեթություն է որակում եւ իշխանության կողմից նախապես մշակված սցենար։